Արբիտրաժային համակարգի բարելավմամբ կբեռնաթափվեն Հայաստանում գործող դատարանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արբիտրաժային համակարգը պետք է դարձնել ավելի պրակտիկ ու կիրառելի. այն կնպաստի Հայաստանում գործող դատարանների բեռնաթափմանը, իսկ առեւտրային գործերով վեճերն էլ կլուծվեն այլընտրանքային միջոցներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, այս մասին փետրվարի 22–ին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը՝ Հայաստանում առեւտրային արբիտրաժի բարելավման վերաբերյալ համաժողովի ժամանակ։ Նրա խոսքով` հաշվի առնելով այն փաստը, որ արբիտրաժի համակարգը լայն տարածում ունի ոչ միայն եվրոպական երկրներում, այլեւ ԱՄՆ-ում, եւ որ այն ճիշտ գործիք է մարդու իրավունքների պաշտպանության համար` Արդարադատության նախարարությունը նպատակ ունի այս համակարգը զարգացնել նաեւ Հայաստանում:

«2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագրում մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի կայացմանը»,– ասաց փոխնախարարը։

Արբիտրաժը գործընթաց է, որը հնարավորություն է տալիս կողմերին, համաձայնության գալով, առկա վեճերի հարցով դիմել չեզոք երրորդ կողմի (մեկ կամ ավելի, որոնք չեն հանդիսանում դատարան) վերջնական եւ պարտադիր որոշման կայացման համար: Արբիտրաժը հիմնված է կողմերի համաձայնության վրա. կողմերը դիմում են արբիտրաժի միայն փոխադարձ համաձայնության դեպքում: Արբիտրաժի մասին ՀՀ եւ այլ պետությունների օրենքների համաձայն, եթե կողմերը գրավոր համաձայնության են գալիս առկա վեճը, կամ ապագա հնարավոր վեճերը արբիտրաժով լուծելու մասին, ապա նրանք իրավասու չեն այդ հարցով որեւէ դատարանի միջամտությանը դիմելու:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA