1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսքուդարում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ցույց անցկացնող 3 երիտասարդ ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը:
Վարչապետ Էրդողանը Դոլմաբահչեի վարչապետի գրասենյակում Չինաստանի փոխնախագահի հետ հադիպումից հետո Ուսքուդարի իր տուն է գնացել: Տան ճանապարհին գտնվող կանգառներից մեկում 3 երիտասարդ բողոքի ցույց են կազմակերպել Էրդողանի դեմ: Վարչապետի թիկնազորի անդամները ձերբակալել են նրանց: Ձերբակալվածներից մեկը դիմադրություն է ցույց տվել նկարահանում իրականացնող լրագրողներին: Երիտասարդները Ուսքուդարի ոստիկանական բաժանմունք տարվելուց և հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել: