1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 21-ին` ժամը 11.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա Գրիգոր Հաջի-Պողոսյանի դիակը` բռնության հետքերով:Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին: Նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան ժամը 19-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի հետ և բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին:
Ապրոյանը ձերբակալված է:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: