Սպորտ

Հայաստանի դահուկորդները եզրափակիչ չեն անցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դահուկորդները եզրափակիչ չեն անցել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկորդ Արթուր Եղոյանը 236,08 միավորով զբաղեցրել Է 61-րդ տեղը ազատ ոճի սփրինթ մրցավազքում` Թուրքիայի Էրզրում քաղաքում ընթացող երիտասարդների եւ պատանիների դահուկային սպորտի աշխարհի առաջնության մինչեւ 23 տարեկանների ընտրական մրցումներում եւ չի կարողացել դուրս գալ այս մրցաձեւի եզրափակիչ փուլ, որտեղ մասնակցելու իրավունք են վաստակում ընտրական մրցաշարում առաջին 30 տեղերը զբաղեցրած մարզիկները: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցաշարի erzerum2012jwsc.com պաշտոնական կայքը: Նույն մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Մյասնիկ Ղարիբյանը 312,07 միավորով զբաղեցրել Է 62-րդ տեղը: Այս մրցաձեւում հաղթող Է դարձել ռուս դահուկորդ Գլեբ Ռետիվիխը՝ 25 միավոր: Դահուկային սպորտում որքան քիչ միավոր ունի մարզիկը, այնքան բարձր Է նրա արդյունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում