1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 22-ի ժամը 08.00-ի դրությամբ միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությւոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ փակ է միայն Սելիմի լեռնանցքը, որտեղ կատարվում են մաքրման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: