Հայ դահուկորդին մի քանի վայրկյան չբավարարեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկորդ Սերգեյ Միքայելյանը զբաղեցրել Է 42-րդ տեղը իր առաջին մրցավազքում Թուրքիայի Էրզրում քաղաքում ընթացող երիտասարդների եւ պատանիների դահուկային սպորտի աշխարհի առաջնության մրցաշարում եւ շատ մոտ Էր առաջին իսկ մրցաձեւում եզրափակիչ փուլ դուրս գալուն, նրան մի քանի վայրկյան չբավարարեց:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով մրցաշարի պաշտոնական կայքը:
Աղջիկների մրցաշարում Աննա Մխիթարյանը եւ Կատյա Գալստյանը զբաղեցրել են համապատասխանաբար 64-րդ եւ 71-րդ տեղերը: