Սպորտ

Բելգրադ կմեկնեն երեք Ջուլֆալակյանները

1 րոպեի ընթերցում

Բելգրադ կմեկնեն երեք Ջուլֆալակյանները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը կմասնակցի մարտի 6-11-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել Է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում:

Գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը թիմի կազմում ըստ քաշային կարգերի ընդգրկել Է հետեւյալ 7 մարզիկներին՝ 55կգ քաշային Ռոման Ամոյան, 60կգ՝ Արթուր Մկրտչյան, 66կգ՝Արամ Ջուլֆալակյան, 74կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 84կգ՝Հրաչյա Հովհաննիսյան, 96կգ Արթուր Ալեքսանյան, 120կգ՝Յուրի Պատրիկեեւ:

Նշենք, որ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը որոշ չափով փոփոխության Է ենթարկվել, իսկ Արսեն եւ Արամ Ջուլֆալակյանները թիմի գլխավոր մարզիչ Լ.Ջուլֆալակյանի որդիներն են:

Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ հրավիրվել են մասնակցելու փետրվարի 24-26-ը Իրանի Խոմ քաղաքում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում