Իրավունք

Հրայր Թովմասյանը հանդիպել է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ

1 րոպեի ընթերցում

Հրայր Թովմասյանը հանդիպել է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փետրվարի 21-ին հանդիպել է նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ:Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ Արդարադատության նախարարությունից:

Նախարարը նախ ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները, իրականացված եւ իրականացվելիք քայլերն ու ծրագրերը, ապա լսել է դիտորդական խմբի անդամներին եւ խմբի ղեկավար Արթուր Սաքունցին, ովքեր ներկայացրել են իրենց կարծիքով հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Թովմասյանը կարևորել է դիտորդական խմբի անաչառ վերահսկողությունը, ինչպես նաեւ արդյունավետ համագործակցությունը նախարարության հետ, որը հնարավորություն կտա օպերատիվորեն վերհանել բոլոր խնդիրները եւ թերությունները, քննարկել դրանք հաղթահարելու ձևերն ու ուղիները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավորինս համատեղել ջանքերը ոլորտում առկա խնդիրները վերհանելու եւ համապատասխան լուծումներ տալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում