«Սեւան» մարզական ընկերությունը ցանկանում է դուրս գալ միջազգային ասպարեզ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Սեւան» մարզական ընկերությունը հետաքրքրվում Է Մոսկվայում ստեղծվող մարզական ընկերությունների միջազգային միության աշխատանքներով եւ կցանկանար ծանոթանալ եւ մասնակցել դրանց:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի «Սեւան» գյուղական մարզական ընկերության աշխատակազմի ղեկավար Արշակ Կնյազյանը:

Նա նշեց, որ նման կազմակերպությունը կարող Է համակարգել տարբեր երկրների մարզական ընկերությունների ընդհանուր գործունեությունը, այն ավելի Էֆեկտիվ դարձնելով: «Սեւան» մարզական ընկերության նախագահ, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը արդեն համապատասխան հրավեր ստացել է:

Ներքայումս քննարկվում Է մարզական ընկերությունների միջազգային միության հիմնադիր ժողովի անցկացման գաղափարը:

Հայերեն