2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Սեւան» հանրապետական գյուղական մարզական ընկերությունը ակտիվորեն նախապատրաստվում Է 2012 թվականի մրցաշրջանին, ձգտելով այնպես կազմակերպել իր մրցաշարերը, որպեսզի դրանք համընկնեն ազգային առաջին առաջնությունների հետ եւ «Սեւան»-ի մարզիկները այդ մրցումներին մոտենան լավագույն մարզավիճակում
Այս մասին «Արմենպրես»-ին ասաց «Սեւան» մարզական ընկերության աշխատակազմի ղեկավար Արշակ Կնյազյանը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 2-4-ը նախատեսվում Է Աբովյանում անցկացնել ընկերության բռնցքամարտի առաջնությունը, մարտի 24-25-ը՝ ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը՝ Արմավիրում, մարտի 10-11-ը Էջմիածնում տեղի կունենա ընկերության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը եւ այլ մրցումներ:
Կնյազյանը նշեց, որ «Սեւան» մարզական ընկերության 2012 թվականի մարզական օրացույցը մշակվել Է հատուկ ձեւով. մարզիկները յուրաքանչյուր մարզից պետք է հնարավորություն ունենան մասնակցել այս մրցումներին եւ իրենց, եւ այլ մարզերում՝ բացի առաջնություններին մասնակցելուց: Օրացույցում ընդգրկված են Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի եւ այլ մարզերը:
Կնյազյանի խոսքով` վերջին տարիներին մարզային սպորտը աշխուժանում Է եւ պատահական չԷ, որ մարզերի միջեւ մրցակցություն Է առաջացել մրցումները կազմակերպելու համար:
«Սեւան» մարզական ընկերությունը մրցումներ Է անցկացնում հատկապես ազգային տոների, այլ իրադարձային օրերի առիթով, ձգտում Է զարգացնել նաեւ ազգային մարզաձեւերը: