Մշակույթ

Եթերի լեզվի վերաբերյալ մասնագետների գնահատականները տարբեր են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրենին եթերում երբեք այնքան անպաշտպան չի եղել, որքան ներկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 21-ին տեղի ունեցած գիտաժողովին այս մասին հայտարարեց ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը: Նրա համոզմամբ` հայկական հեռուստաեթերը ողողված է ցածրորակ ժամանցային ծրագրերով, սերիալներով, որոնք հեռուստատեսության կրթադաստիարակչական գործառույթը մղում են ետին պլան:

Մինչդեռ, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը հիշատակեց վերջին տասնամյակում հեռուստատեսությունում կատարվող դրական փոփոխությունների մասին: Պրոֆեսորը նշեց, որ նաեւ սերիալների և ծրագրերի շնորհիվ է, որ հայոց լեզուն այժմ եթերում գերակշիռ դիրք ունի: Նա առաջարկեց եթեր մտցնել գրաքննություն, որի արդյունքում լսարանին չեն ներկայացվի անորակ ֆիլմեր ու ծրագրեր:

Արդեն յոթերորդ տարին է, ինչ Հայաստանում փետրվարի 21-ը պաշտոնապես նշվում է որպես Մայրենի լեզվի օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում