Մշակույթ

Երիտասարդ գրողը կողմ է գրաքննության վերականգմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես ապրեցնել հայերենը համաշխարհայնացող աշխարհում» խորագրով միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 21-ին` Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում «Գրանիշ» գրական ակումբի խմբագրակազմի անդամ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց գրաքննության եւ խմբագրության գործոնի մասին:

«Խորհրդային տարիներին գրաքննության եւ խմբագրության գործոնը շատ խիստ էր դրված, իսկ անկախության շրջանում վերացավ գրաքննությունը եւ խմբագրությունն էլ մնաց բարձիթողի վիճակում»,-ասաց Արքմենիկ Նիկողոսյանը` հավելելով, որ պետք է վերականգվի գրաքննությունը եւ «խմբագրի ինստիտուտը»: Արդի գրողները խուսափում են գրել 3 դեմքով: «Նրանք խուսափում են գրել 3 դեմքով, քանի որ եթե չես գրում ինքդ քո մասին, ապա դա հասարակությանը հետաքրքիր չէ: Սակայն այսօրվա երիտասարդությունը, եթե կարդա մեր արդի գրողներին, ապա մենք ապագայում կունենանք բավականին կրթված հասարակություն»,-նշեց խմբագրակազմի անդամը` ավելացնելով, որ գրականությունն անկախ հասարակական կարծիքից շարունակում է իր լեզվաշինարարական դերը: Միջոցառումը կազմակերպել էր Ազգային գրադարանի հասարակայնության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպաման բաժինը «Գրանիշ» գրական ակումբի հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում