Հարուցված վարչական վարույթը մեկ ամսում պատասխան կտա Լյուդմիլա Սարգսյանի մտահոգությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունումվարչական վարույթ ԷհարուցվելՍոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանի դիմում-նամակի հիման վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, Լյուդմիլա Սարգսյանը գրավոր կտեղեկացվի վարչական վարույթ սկսելու վերաբերյալ: Օրենքով սահմանված ժամկետում` մեկ ամսում, համապատասխան որոշում կկայացվի:

Այս տարվա փետրվարին տեղի է ունեցել քաղաքական ուժի գործադիր մարմնի եւ ղեկավարի փոփոխություն: Որպես ատենապետ գրանցվել է Գևորգ Պերկուպերկյանը, որի գործողությունների դեմ բողոքում է նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա փետրվարի 21-ին հրավիրված ասուլիսում պնդեց, որ կուսակցության գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարություն կեղծ տվյալներ են ներկայացվել:

«Հունվարի 20-ին Գևորգ Պերկուպերկյանի և նրա աջակիցների կողմից հայտարարվել է ՍԴՀԿ 8-րդ հերթական համագումարի մասին, որին, իբր, մասնակցել եմ նաև ես, սակայն չեմ վերընտրվել որպես ատենապետ: ՍԴՀԿ-ի ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը, որն էլ փաստաթղթերը շտապելով ներկայացրել է պետռեգիստր և գրանցվել որպես ՍԴՀԿ-ի ներկայիս ատենապետ»,-պարզաբանեց Լյուդմիլա Սարգսյանը:

Պերկուպերկյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն' պահանջելով իրեն վերադարձնել ՍԴՀԿ-ի կնիքն ու փաստաթղթերը: Ի պատասխան այս քայլի Սարգսյանը նամակ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն' նշելով, որ կեղծիք է տեղի ունեցել, իսկ Դատախազությունից պահանջել է պատժել բոլոր նրանց, ովքեր կեղծիքի միջոցով փորձել են գրանցվել:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA