Ֆրոնտեքսի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության անդամ երկրների արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման եվրոպական գործակալության (ՖՐՈՆՏԵՔՍ) ղեկավար Իլկա Լայթինենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԽ-ից, կողմերը քննարկել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորել էՖրոնտեքսի` սահմանային անվտանգության ոլորտում ԵՄ անդամ երկրների գործառնական համագործակցության համակարգման պատասխանատու մասնագիտացված և անկախ կառույցի փորձագիտական ներուժի կիրառումը Հայաստանում, ինչը ենթադրում է համատեղ վերլուծությունների իրականացում, վերապատրաստումներ, փորձի փոխանակում, ինչպես նաև տեխնիկական աջակցություն: ԱԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ֆրոնտեքսի միջև համագործակցությունը մեծապես կնպաստի թե Հայաստանի Հանրապետության սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացին, թե Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության ապահովմանը:

Իլկա Լայթինենը նշել է, որ 2010թ. ԱԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակության` Լեհաստան կատարած այցից հետո համագործակցության հաստատման գործընթացը սահուն և անխոչընդոտ ընթացք է ունեցել և կամրագրվի փետրվարի 22-ին ստորագրվելիք Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և Ֆրոնտեքսի միջև աշխատանքային համաձայնագրով:

Պարոն Լայթինենը նաև իր գոհունակություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության առնչությամբ և ընդգծել, որ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն այդ ռազմավարությամբ կարողացել է առավելապես հաջողված կերպով միասնական գործընթացում համախմբել սահմանի կառավարման ոլորտում ներգրավված տարբեր գերատեսչություններին:

Քննարկվել են նաև համաձայնագրի ստորագրումից հետո իրականացվելիք միջոցառումների շրջանակներում մի շարք նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26

Ասիական ինդեքսներ - 09/06/26

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

Երևանում կայացավ հայ-լեհական գործարար համաժողովը՝ նոր հեռանկարներ բացելով երկկողմ փոխշահավետ համագործակցության համար

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով