Տնտեսություն

Հայկական դրամի գրավչությունն ու պահանջարկը կմեծանա

1 րոպեի ընթերցում

Հայկական դրամի գրավչությունն ու պահանջարկը կմեծանա

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական դրամի գրավչությունն ու պահանջարկն առաջիկայում կմեծանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նրա խոսքով` դոլար-դրամ տոկոսադրույքների ներկայիս տարբերությունը բերելու է նրան, որ եթե տնտեսությունում ցնցումներ չլինեն, դրամային խնայողությունները կշատանան:

«Դրամն այսօր ունի պատմական հնարավորություն` որպես խնայողության միջոց հաստատվելու համար»,- ասաց Օսիպյանը` կարեւորելով, որ Հայաստանում գործող առեւտրային բանկերն արդեն սկսել են միջազգային կառույցներից միջոցները ներգրավել դրամով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում