Տնտեսություն

Եվրասիական զարգացման բանկի կապիտալն աճել է

1 րոպեի ընթերցում

Եվրասիական զարգացման բանկի կապիտալն աճել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկի ներդրումային պորտֆելը նախորդ տարում 2010 թվականի համեմատ աճել է 32.7 տոկոսով կամ 2.6 մլրդ դոլարով, իսկ ակտիվներինը` 11 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկի հայաստանյան գրասենյակից, կապիտալը նախորդ տարում 16.5 մլն դոլարով է աճել` հասնելով 1մլրդ 680 միլիոնի:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ 2006 թ-ին` նպատակ ունենալով նպաստել բանկի գործընկեր երկրների` այդ թվում Հայաստանի, շուկայական տնտեսությունների զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Բանկի գործընկեր երկրների թվում են նաեւ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը ու Տաջիկստանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում