Կքննարկվի ԵԱՀԿ տարածքում սովորական սպառազինությունների ապագան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը Վիեննայում կանցկացվի փետրվարի 23-24-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, նստաշրջանի քննարկման հիմնական թեման է լինելու ԵԱՀԿ տարածքում սովորական սպառազինությունների ապագան: Նստաշրջանին մասնակցելու են պատվիրակություններ նաև ԱՄՆ-ից ու ՌԴ-ից:
Վեհաժողովի քաղաքական եւ ռազմական հարցերով հանձնաժողովը քննարկելու է ԵԱՀԿ տարածքում հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը, իսկ երկրորդ հանձնաժողովը՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Ակնկալվում է, որ վեհաժողովի նստաշրջանում ելույթներով հանդես կգան ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, Ավստրիայի խորհրդարանի նախագահ Բարբարա Պրամմերը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նստաշրջանում ԵԱՀԿ նախագահության կողմից հանդես կգա Իռլանդիայի եվրոպական հարցերի նախարար Լուսինդա Կրեյտոնը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը: