Դեղերի շուկայում լուրջ խախտումներ են արձանագրվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարույթներ են հարուցվել դեղերի առք ու վաճառքով զբաղվող 15 ընկերությունների ու 12 բուժհաստատությունների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ինՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների ու դեղեր մատակարարող ընկերությունների միջեւ պայմանավորվածությունները եւ օրենսդրության պահանջների խախտումները, ուղեկցվելով պետական բյուջեի միջոցների օգտագործման անարդյունավետությամբ, լրջորեն սահմանափակել են մրցակցային միջավայրը: «Մրցույթներ չհայտարարելու դեպքում բուժհաստատություներն անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել շատ ավելի բարձր գներով, ինչն առավել ակնհայտ է դրսեւորվել այն դեպքերում, երբ վերջինները մատակարար ընկերությունների հետ եղել են փողկապակցված»,- նշեց նա:

Շաբոյանի խոսքով` բուժհաստատություւների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներ չեն հայտարարվում, իսկ որոշ դեպքերում դրանք ունենում են ձեւական բնույթ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 134 բուժհաստատություններից 109-ի մոտ կա մրցույթ չհայտարարելու գծով խախտում: Ընդ որում, 66-ն ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարում, իսկ 43-ը դեղերի ձեռքբերման վերաբերյալ մրցույթներ հայտարարել են միայն առանձին դեպքերում:ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ 26 բուժհաստատությունների կողմից կազմակերպված 37 մրցույթները ձեւական բնույթ են կրել, որոնց մասնակցել են դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերություններ, սակայն մշտապես շահել է նույն ընկերությունը, իսկ մյուսները դուրս են մնացել ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ: Չարաշահումներ են տեղի ունեցել նաեւ պետության կողմից սոցիալապես անապահով խավերին անվճար կամ զեղչերով տրամադրվող դեղերի ձեռքբերման ժամանակ: 28 բուժհաստատություններ, որոնք սոցիալապես անապահով խավերին անվճար կամ զեղչերով տրամադրվող դեղերը պետք է ձեռք բերեին մրցութային կարգով, դա իրականացրել են իրենց ցանկությամբ ընտրված կազմակերպություններից:

ՏՄՊՊՀ-ն արձանագրել է երեք դեպք, երբ դեղերի առք ու վաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություններին կատարել է նվիրատվություն, ինչի արդյուքում խաթարվել է մրցութային գործընթացը: Արդյունքում մրցույթը հայտարարող բուժհաստատությունը գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ, պայմանագիր չի կնքել հաղթող ճանաչված կազմակերպության հետ:

Հանձնաժողովն ուսումնասիրել է պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների եւ դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը` մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման նպատակով:

Հայերեն English

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Կգումարվի նիստ՝ վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին