Թուրքիային անհանգստացրել է Պուտինի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային խստորեն անհանգստացրել է թուրքական Մալաթիայում եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողություններին անհամաչափ պատասխան տալու մասին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, Ռուսաստանում նախագահական ընտրություններին երկու շաբաթից էլ քիչ ժամանակ մնացած` խստորեն արձագանքելով ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի նոր նախագծերին, Պուտինը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիներին ռուսական բանակի զարգացման համար մոտ 770 մլրդ դոլար ներդրումներ են կատարվելու, ինչի արդյունքում նորացվելու է զինված ուժերում օգտագործվող զենքը: Այս մասին ընդարձակ հրապարակումով հանդես է եկել «Ռոսիսկայա գազետա» թերթը:

CNNTurk-ը հայտնում է, որ ռուսաստանյան թերթը մեջբերել է Պուտինի խոսքերն այն մասին, որ բանակն արդիականացնելու որոշումն ընդունվել է արտաքին սպառնալիքները կանխելու նպատակով, եւ նշել ՌԴ վարչապետի հետեւյալ խոսքը. «Հատկապես` նկատի առնելով նաեւ Թուրքիայի Մալաթիա քաղաքի մոտ տեղադրված ՆԱՏՕ-ի հրթիռային վահանի համակարգը, Պուտինն ասել է, որ Մոսկվան պետք է միջոցներ ձեռնարկի ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի դեմ, որոնք պետք է լինեն իրենց հզորությամբ դրանք գերազանցող ռազմավարական միջուկային օդային եւ տիեզերական պաշտպանության համակարգերը»:

Հայերեն

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Ստամբուլի հռչակագրում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևորել են համագործակցության ընդլայնումը

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Փաշինյան

Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ

Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով. Էդվարդ Ասրյան

Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե