1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան եւ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը փետրվարի 20-ին կնքել են պայմանագիր` 2012 թվականի մայիսին այս պատկերասրահում շախմատի աշխարհի գործող չեմպիոն, հնդկաստանցի Վիշվանաթան Անանդի եւ այս տիտղոսի հավակնորդ, իսրայելցի Բորիս Գելֆանդի միջեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցամարտի անցկացման վայրի վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով e3e5.com շախմատային կայքը:
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի դիտորդների խորհրդի նախագահ Արկադի Դվորկովիչը եւ Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Իրինա Լեբեդեւան նշել են, որ այս մրցամարտի անցկացումը Մոսկվայում մեծ պատիվ Է Ռուսաստանի համար: