Քրգործ է հարուցվել նույն բնակարանը երեք տարբեր մարդկանց վաճառելու դեպքի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կիսակառույցնույնբնակարանը երեք տարբեր քաղաքացիների վաճառելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից,«Սամոշ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել` այդ ընկերության տնօրենի կողմից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասին:

Մասնավորապես նախանական տվյալներով` հաստատապես իմանալով, որ ընկերության կողմից կառուցված 51/2 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1 կիսակառույց բնակարանը դեռեւս 2009թ. դեկտեմբերի 29-ի նոտարական վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով վաճառվել է, գնորդներից թաքցնելով առուվաճառքի փաստը, 2010թ. հուլիսի 3-ին եւ 2010թ. օգոստոսի 25-ին ակնհայտ կեղծ առուվաճառքի նախնական պայմանագրերով ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ բնակարանը կրկին վաճառել է երկու տարբեր անձանց:

Վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափերի գումարները` ընդհանուր առմամբ 31 774 000 դրամ, հափշտակվել է:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA