1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈստիկանությանՍյունիքի մարզային վարչության ծառայողները Քաջարան քաղաքից փետրվարի 20-ի գիշերը գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արման Գ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրա վարած «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 20 լիտրանոց 4 տարա` 80 լիտր դիզելային վառելիքով:
Պարզվել է, որ Արման Գ.-ն վառելիքը գողացել է նույն օրը` ժամը 00.10-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից:
Կատարվում է քննություն: