1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ջիպ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում փետրվարի 18-ին կեսօրին մոտ, դուրս գալով հանդիպակաց գոտի՝ հարվածել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից,«Ջիպ»-ի վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի:
Նույն օրը`ժամը 16.00-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Լենդ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղեկություն է ստացվել նաեւ, որԾաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհին«ՍԵՖ» մակնիշի ամենագնաց է շրջվելփետրվարի 18-ին, ժամը 13.00-ին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն: