Իրավունք

Մարդ առեւանգողը հայտնաբերվել է

1 րոպեի ընթերցում

Մարդ առեւանգողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին` ժամը 17.55-ին, բերման են ենթարկել Դիմիտրով գյուղի 33-ամյա մի բնակչի, ով հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Նույն օրը`ժամը 14.50-ին, ոստիկանության ծառայողները Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել Ալավերդի քաղաքի 22-ամյա մի բնակչի, ով այս տարվա փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ մարդուն առևանգելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում