Մարիխուանա պահելու համար տղամարդ է բերման ենթարկվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով փետրվարի 20-ին` ժամը 20.30-ին, բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 12.9 գրամ դեղնականաչավուն զանգված:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է և պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:Կատարվում է հետաքննություն: