Հայաստանի դահուկորդները մասնակցում են աշխարհի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի աշխարհի երիտասարդական եւ պատանեկան առաջնության մրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի մարզիկները, մեկնարկել է փետրվարի 21-ին` Թուրքիայի Էրզրում քաղաքում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:
Մինչեւ 20 տարեկան երիտասարդների եւ պատանիների մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Սերգեյ Միքայելյանը եւ Թադեւոս Պողոսյանը, իսկ աղջիկների մրցումներում՝ Աննա Մխիթարյանը եւ Կատյա Գալստյանը:
Մինչեւ 23 տարեկան մարզիկների խմբում Հայաստանից հանդես կգա Արթուր Եգոյանը:
Մրցաշարը կավարտվի փետրվարի 26-ին: Հայաստանի թիմի մարզիչն Է Արթուր Միքայելյանը: