Amnesty International-ն արձանագրել Է, որ աշխարհն անտեսել Է Ալիեւի օրոք Ադրբեջանում ավտորիտար կառավարման ամրապնդումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը «Եվրատեսիլ» առաջիկա մրցույթի նախաշեմին հաշվետվություն Է հրապարակել Ադրբեջանում քաղաքացիների իրավունքների խախտումների հետ կապված իրադրության մասին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, դրանում, մասնավորապես, նշվում Է, որ Ադրբեջանը միլիոններ Է ծախսում իր փիառ-արշավի վրա՝ փորձելով երկիրը ներկայացնել ժամանակակից ու առաջադիմական, մինչդեռ անկախության 20 տարվա ընթացքում նրան չհաջողվեց ապահովել իր քաղաքացիների հիմնական ազատությունների մեծ մասը այն դեպքում, երբ «արտաքին աշխարհն զգալի չափով անտեսել Է նախագահ Ալիեւի օրոք Ադրբեջանում ավտորիտար կառավարման ամրապնդումը»: «Նախագահին եւ կառավարության առաջատար գործիչներին քննադատելու համար հաճախ պատժում են,- ասված Է հաշվետվության մեջ:- Այդ ճնշումն աննկատ Է մնում միջազգային հանրության համար, որի աչքերն, ասես, ավելի սեւեռված են նավթադոլարների եւ Էներգետիկական անվտանգության, քան հասարակ ադրբեջանցիների իրավունքների վրա»:

Փաստաթղթում նշվում Է, որ Ադրբեջանում բողոքի խաղաղ հակակառավարական ցույցերն ավարտվում են քրեական պատասխանատվությամբ, դրանց մասնակիցներին բանտ են նետում: Լրագրողները ենթարկվում են ծեծի, դաժան վերաբերմունքի եւ առեւանգումների: Համացանցն ու սոցիալական ցանցերը նույնպես պաշարված են: Բլոգերներն ու երիտասարդ ակտիվիստները հալածանքների ու բանտային կալանքի են ենթարկվում սարքված մեղադրանքներով: Մինչ օրս լրագրողների վրա կատարված հարձակումների ոչ մի արդյունավետ հետաքննություն չի եղել, եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Դեմոկրատական բարեփոխումների եւ մարդու իրավունքների ոլորտում աշխատող ոչ կառավարական կազմակերպությունների վրա ճնշումներ են գործադրվում, դրանք միտումնավոր չեն գրանցվում կամ փակվում են կամայական պատճառաբանություններով: Կտտանքներն ու դաժան վերաբերմունքը մտահոգության առարկա են Ադրբեջանում, մինչդեռ, ինչպես ընդգծում Է Է Amnesty International-ը, այդ կապակցությամբ առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը չի քննվել:

Հայերեն English Русский

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն