Հայաստանի շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայտնի են դարձնել մարտի 19-ից մինչեւ ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը մասնակցող Հայաստանի շախմատիստները:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ շախմատի ֆեդերացիայից: Մրցաշարին կմասնակցեն հետեւյալ շախմատիստները՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան,Հրանտ Մելքումյան:
Կարդացեք հոդվածը` English