Հայաստանի ծանրորդները՝ որակազրկվածների ցուցակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ IWF-ը, հրապարակել Է 2011 թվականին որակազկրված մարզիկների ցուցակը, որի մեջ, ի թիվս Ռուսաստանի. Ուկրաինայի, Մարոկկոյի, Չինաստանի, Չիլիի Իսրայելի, Թայլանդի ,Սիրիայի,Կուբայի Ալբանիայի ,Արուբաի եւ այլ երկրների շուրջ 30 ծանրորդների մեջ տեղ են զբաղեցրել նաեւ Հայաստանի 2 մարզիկներ՝ 53կգ քաշային Էլեն Գրիգորյանը եւ 94կգ քաշային Գեւորիկ Պողոսյանը:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վւայակոչելով IWF-ի պաշտոնական կայքը:
Այս մարզիկները, որակազրկվելով, որոշ ժամանակ մնալու են, ինչպես բնութագրում Է կայքը, «կասկածի տակ»:
Կարդացեք հոդվածը` Русский