Իրավունք

Ոստիկանությունն առգրավել է «սենսացիոն» խտասկավառակը

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն առգրավել է «սենսացիոն» խտասկավառակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արայ» ընկերության սեփականատեր, ինքնասպան եղած Արմեն Պետրոսյանի քույրը` Արմինե Պետրոսյանը, հրավիրվել է ՀՀ ոստիկանության նախաքննական մարմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը, առգրավվել է խտասկավառակը, որը, մամուլում տեղ գտած լուրերով, սենսացիոն տեղեկություններ է պարունակում Արմեն Պետրոսյանի ինքնասպանության մասին: Կատարվում է նախաքննություն, որը կբացահայտի մանրամասները:

Մի շարք լրատվամիջոցներում փետրվարի 20-ին տարածվել էին «Արայ»-ի սեփականատիրոջ սպանության նոր վարկածներ: Դրանցից մեկով` Պետրոսյանի սպանությունը պատվիրել էր նրա նախկին կինը: Կա վարկած, որ սկավառակը վերաբերում է նրանց դստեր` Կարինայի առեւանգմանը: Խտասկավառակը հայտնվել է Արմինե Պետրոսյանի մեքենայի դիմապակուն:

2011-ի հոկտեմբերի 16-ին Կոտայքի մարզի ոստիկանները` արձագանքելով անհայտ քաղաքացու ահազանգին, ժամը 13.00-ի սահմաններում Սեւան-Երեւան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին հայտնաբերել են «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, որում «Արայ» ընկերության հիմնադիր-սեփականատեր, Երեւանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում