1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը փետրվարի 20-ին դարձավ 32 տարեկան:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աբրահամը, ծննդյան օրը նա պատրաստվում է նշել տանը` հարազատների եւ ընկերների հետ:
«Այս տարեդարձիս հնարավորություն է ընձեռվել լինել տանը` ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս հետ: Սովորաբար տանը չեմ նշում, այլ` ժամանցի համար նախատեսված վայրերում: Ուրախ եմ, որ այս տարի այսպես ստացվեց: Տրամադրությունս բարձր է, շրջապատված եմ հարազատ, սիրելի մարդկանցով: Նշեմ, որ սովորություն չունեմ տարեդարձիս տխուր կամ մտամոլոր լինել»,- ասաց Արթուր Աբրահամը:
Նրա առաջիկամենամարտընախանշվածէմարտի31-ին,ԳերմանիայիՔիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում:Աբրահամիհակառակորդիանունըհայտնի կդառնաավելիուշ:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է անվանի մարզիկին, մաղթում առողջություն եւ նորանոր հաղթանակներ: