Իրավունք

Զվարթնոց օդանավակայանում մաքսանենգորեն տեղափոխված ոսկյա խոշոր զարդեր են հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Զվարթնոց օդանավակայանում մաքսանենգորեն տեղափոխված ոսկյա խոշոր զարդեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոիմտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները փետրվարի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վահե Հարությունյանի ուղեբեռը, որում հայտնաբերվել են սպիտակ ոսկուց, թանկարժեք քարերով չհայտարարագրված 10 զարդեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից, դրանց ընդհանուր քաշը կազմել է 125 գրամ, իսկ մոտավոր արժեքը` նախնական գնահատմամբ` 19 հազար ԱՄՆ դոլար: Զննումն իրականացվել է`իրացնելով ՀՀ և ՌԴ մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների կողմից ավիափոխադրումներով իրականացվող մաքսային իրավախախտումների ոլորտում համագործակցության վերաբերյալ արձանագրության համաձայն ստացված օպերատիվ տեղեկությունները:

Փետրվարի 16-ին նույն վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, կրկին «Զվարթնոց» օդանավակայանում, մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Դուբայ-Երևան չվերթով ժամանած Հնդկաստանի քաղաքացի Ջիգնեշ Մեհտայի ուղեբեռը: Արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերել են սպիտակ և դեղին ոսկուց, թանկարժեք քարերով, չհայտարարագրված 9 զարդեր` 40,5 գրամ ընդհանուր քաշով, ըստ նախնական հաշվարկների մոտ 25 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով:

2011թ. ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության կողմից հայտնաբերված ոսկյա իրերի մաքսանենգության 5 դեպքով կանխվել է ավելի քան 2,5 կգ չհայտարարագրված ոսկյա զարդերի ներմուծման փորձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում