Արմեն Նազարյանը չի մասնակցի ձյուդոյի աշխարհի գավաթի մրցաշարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյիստ, 66 կգ քաշային Արմեն Նազարյանը կողի վնասվածք Է ստացել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտված ձյուդոյի Գրան պրի միջազգային մրցաշարում եւ չի կարողանա մասնակցել մի քանի օր անց Պրահայում մեկնարկող ձյուդոյի աշխարհի գավաթի փուլային մրցաշարին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել Է ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական Ա կարգի ձյուդոյի միջազգային մրցավար Դավիթ Խիթարյանը:

Նա նշեց, որ Նազարյանի վնասվածքը շատ լուրջ չԷ, եւ մարզիկը կհասցնի ապաքինվել մինչեւ ձյուդոյի Եվրոպայի առաջնության մրցաշարը:

Հայերեն