Հայաստանի ձյուդոյիստը զբաղեցրել Է 5-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը, տոնելով 2 հաղթանակ, իր երրորդ մրցամարտում պարտություն Է կրել եւ զբաղեցրել Է 5-րդ տեղը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում փետրարի 18-20-ը կայացած ձյուդոյի Գրան պրի միջազգային մրցաշարում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել Է ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական Ա կարգի ձյուդոյի միջազգային մրցավար Դավիթ Խիթարյանը` նշելով, որ Հայաստանի մյուս մասնակիցները հաջող հանդես չեն եկել:

Հարությունյանի 5-րդ տեղը նա բնութագրել Է որպես բարձր արդյունք Հայաստանի մարզուհու համար, որը հաղթել Է իրենից շատ ավելի բարձր վարկանիշ ունեցող մրցակցուհիների:

Հայերեն