Սեւանի սառցակալման հերթական զոհը. կարճաղբյուրցի Արամայիս Մանուկյանի դին դեռ չի հանվել լճից

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի սառույցների վրա ձկնորսության նպատակով բարձրանալիս փետրվարի 17-ին կեսօրից հետո ջրահեղձ է եղել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնակիչ, 1957 թվականին ծնված Արամայիս Մանուկյանը: Ինչպես «Արմենպրես»-ի` Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը, Արամայիս Մանուկյանի ոտքերի տակ սառույցը ջարդվել է ափից մոտ 150 մետր հեռավորության վրա: Դեպքի վայր հասած գյուղացիները եւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները Արամայիսի դին չեն կարողացել հանել ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում: Որոնումները այս պահին էլ շարունակվում են, սակայն գործին առավել խանգարում են դեպքի վայրում կուտակված սառցաշերտերը: Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին մարզի փրկարար ծառայության աշխատակիցները զգուշացրել են չբարձրանալ լճի սառույցների վրա, որոնք կարող են ամեն պահ ջարդվել եւ ողբերգական դեպքերի պատճառ դառնալ:

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները