1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի նիզականետող ՄԵլիք Ջանոյանը, ցույց տալով 79,71 մետր արդյունք Ռուսաստանի Ադլեր քաղաքում ավարտված ռուս անվանի մարզիկ Ա.Լունյովի աթլետիկայի միջազգային հուշամրցաշարում, որը նաեւ օլիմպիական վարկանշային մրցում Էր, 21 սանտիմետրով գերազանցել Է օլիմպիական վարկանիշը եւ նվաճել 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր` դառնալով այս պահին Հայաստանի 13-րդ մասնակիցը Լոնդոնի օլիմպիական խաղերին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժնից:
27-ամյա Մելիք Ջանոյանը, որը մարզվում Է իր հոր՝ Սիրեկան Ջանոյանի ղեկավարությամբ, գերազանցել Է իր նախկին անձնական ռեկորդը 03սմ-ով, որը նա ցույց Է տվել 2008 թվականին: