Սպորտ

Հայաստանը կմասնակցի Լոնդոնի օլիմպիադայի լողի մրցումներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կմասնակցի Լոնդոնի օլիմպիադայի լողի մրցումներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացված Է լինելու 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի լողի մրցումներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ լողի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էդուարդ Մանթաշյանը:

Նա նշեց, որ Հայաստանը Միջազգային օլիմպիական կոմիտեից եւ Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայից ստանալու է այսպես կոչված սպիտակ քարտ, որը թույլ Է տալիս օլիմպիական վարկանիշ չունեցող մարզիկին հատուկ կարգավավիճակով մասնակցել օլիմպիական խաղերին: Հարցն այլ Է՝ քանի քարտ կհատկացվի Հայաստանին՝ 1 թե 2, սովորաբար տրվում են 2 քարտեր՝ մեկ լողորդի եւ լողորդուհու համար:

Մանթաշյանը նշեց, որ Լոնդոն կմեկնի այն մարզիկը կամ մարզիկները, որոնք լավագույն արդյունքը ցույց կտան նախաօլիմպիական ընտրական մրցման ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում