Թուրքիայում թրաֆիքինգի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել հայ կանանց նկատմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների` Թուրքիայում սեռական շահագործման ենթարկվելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակչուհի, ժամանակավորապես Թուրքիայում բնակվող, «Դոկտոր» մականվամբ Ս. Մարտիրոսյանը Գյումրի քաղաքի բնակչուհի, իր պարտապան Ն.Մովսիսյանի միջոցով հավաքագրել է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանեին եւ 2010թ. օգոստոս ամսին տեղափոխել Թուրքիայի Տրապիզոն քաղաք: Տրապիզոն հասնելուն պես` Ս. Մարտիրոսյանը Մովսիսյանին եւ Գայանեին հանձնել է ազգությամբ թուրք, կավատ ոմն Սաֆային: Վերջինս 4 օր տեւողությամբ օրական 20 ժամ Ն.Մովսիսյանին եւ Գայանեին ենթարկել է սեռական շահագործման, իսկ ստացված գումարները տվել Ս.Մարտիրոսյանին:

Այնուհետեւ Մովսիսյանը եւ Գայանեն հրաժարվել են զբաղվել մարմնավաճառությամբ, եւ կավատ Սաֆան նրանց հանձնել է Թուրքիայի ոստիկանությանը, որի արդյունքում նրանք արտաքսվել են Թուրքիայից:

Նախաքննության տվյալներով Մարտիրոսյանը շարունակել է Մովսիսյանից պահանջել պարտքը վերադարձնել, իսկ չունենալու դեպքում հավաքագրել եւ Թուրքիա տեղափոխել աղջիկների` սեռական շահագործման համար: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Մովսիսյանը խաբեությամբ, դայակություն կատարելու պատրվակով հավաքագրել եւ 2011թ. օգոստոսի 4-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք է տեղափոխել Գյումրի քաղաքի բնակչուհի Կարինեին:

Մարտիրոսյանը, օգտվելով Կարինեի խոցելի վիճակից, պարտադրել է նրան Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվել` պատճառաբանելով, թե վերջինս իրեն պարտք է շուրջ 5000 ԱՄՆ դոլար` ճանապարհածախսի, հագուստի եւ բնակության վայր տրամադրելու դիմաց:Կարինեն 2011թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 1-ը Տրապիզոն քաղաքի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել է մարմնավաճառությամբ, որից ստացված գումարների զգալի մասը վերցրել է Մարտիրոսյանը: Ավելի ուշ Կարինեն նույնպես արտաքսվել է Թուրքիայից:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում 2012թ. փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ: 2012թ. փետրվարի 14-ին Մովսիսյանին եւ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննությունը շարունակելու համար:

Դատախազությունից տեղեկացնում են, որ սեռական շահագործման ենթարկված կանանց անունները փոխված են:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA