1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում բնակվող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IBF-ի վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը մոտակա ժամանակ նախատեսում Է մրցամարտ անցկացնել, կարող Է մրցել Եվրոպայի նախկին չեմպիոն, գերմիջին քաշային Պյոտր Վիլշեւսկու հետ:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով boxingscene.com կայքը:
Որպես Աբրահամի հնարավոր մրցակջց` նշվում Է նաեւ Միքի Քեսլերի անունը:
Աբրահամը հայտարարել Է, որ մտադիր Է նորից պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, մինչ այդ մի քանի մրցամարտ անցկացնելուց հետո: