1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձիգ Նորայր Բախթամյանը, ցույց տալով 679, 6 միավոր, զբաղեցրել Է 6-րդ տեղը Ֆինլանդիայի Հեյնոլա Վիերումյակի քաղաքում ավարտված հրաձգության Եվրոպայի առաջնության 10 մետր մրցատարածք օդամղիչ ատրճանակ մրցաձեւի եզրափակիչ փուլում` մրցաշարի մեծահասակների մրցումներում:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով առաջնության պաշտոնական կայքը:
Հայաստանի լավագույն հրաձիգ, 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակջց Բախթամյանը զբաղեցրել Է 6-րդ տեղը նաեւ մրցաշարի ընտրական փուլում:
Եվրոպայի առաջնությանը մեծահասակների եւ երիտասարդների խմբերում մասնակցել են Հայաստանի 10 հրաձիգներ` թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: