Սպորտ

Արման Փաշիկյանը՝ Իրանի մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Արման Փաշիկյանը՝ Իրանի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Արման Փաշիկյանը, վաստակելով 9 միավոր 11 հնարավորից, հաղթանակ Է տոնել Իրանի Մաշադ քաղաքում ավարտված Ferdousi open շախմատի միջազգային մրցաշարում:

Վաստակելով 8,5-ական միավոր` 4 գրոսմայստերներ Սերգեյ Տիվյակովը,Պուրիյա Դարինին, Ալեքսանդր Ֆոմինիխը եւ Նիմա Ջավանբախտը կիսել են 2-5-րդ տեղերը:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով e3e5.com շախմատային կայքը:

Փաշիկյանի կինը` գրոսմայստեր Մարիա Կուրսովան, կանանց «Հայամ» մրցաշարում 4 իրանցի շախմատիստուհիների հետ վաստակել Է 6,5-ական միավոր` մեկ միավորով զիջելով մրցաշարի հաղթող, վրացուհի Խուխաշվիլուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում