ՀՀ Նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաս­տանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: «Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախու­թյունից ի վեր Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական օժանդակությունը հնարավոր դարձնելու համար:Այս տարի լրանում է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և ուրախ եմ, որ այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման լավագույն մակարդակի վրա»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը. «Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայությանը օրինակ կարող է լինել շատ-շատերի համար»,-ասել է Դեյվիդ Դրայերը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA