Իրավունք

Տղամարդ է սպանվել կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում

1 րոպեի ընթերցում

Տղամարդ է սպանվել կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպանություն է կատարվել Նորամարգ գյուղում փետրվարի 18-ի գիշերը` ժամը 02.20-ի սահմաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01:00-ի սահմաններում, Նորամարգ գյուղի տներից մեկում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 46-ամյա Իվետա Սարգսյանը խոհանոցային դանակով հարվածել է 49-ամյա Սամվել Բաղյանին, որը տեղում մահացել է: Իվետա Սարգսյանը ձերբակալված է:

Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում