Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին Երեւանում դասական երաժշտություն է հնչել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը տեղի ունեցավ փետրվարի 18-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Համերգը նվիրված էր անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգային ծրագրում հնչեց Յոհան Սեբաստիան Բախի «Դաշնամուրի կոնցերտ»-ը, որի մենակատարն էր Անահիտ Առուշանյանը (դաշնամուր), Էդուարդ Էլգարի «Սերենադ լարային նվագախմբի համար»-ը, Ալֆրեդ Շնիտկեի «Կոնցերտ դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար»-ը, որի մենակատարն էր Հայկ Մելիքյանը (դաշնամուր): Ինչպես նշեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, իր համար բավական դժվար է խոսք ասել, քանի որ ընդհանրապես դժվար է բնութագրել ընկերներին: «Միայն բավական է նշել, որ ոչ ոք չի հավատում, որ նա մեզ հետ չէ: Երբ տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճը, հավատում եմ, որ նա հոգեպես մեզ հետ է»,- ասաց նա:

Հնչեց նաեւ Դմիտրի Շոստակովիչի «Կոնցերտ դաշնամուրի, շեփորի եւ լարային նվագախմբի համար»-ը, որի մենակատարներն էր Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), շեփորի մենանվագը`Երվանդ Մարգարյանի, դիրիժոր` Վարդան Հակոբյան:

Հայերեն

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով