1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Արման Փաշիկյանը շատ մոտ Է հաղթանակին Իրանի Մաշադ քաղաքում ավարտվող Ferdousi open շախմատի միջազգային մրցաշարում: Վաստակելով 7,5 միավոր 8 փուլերից հետո, Փաշիկյանը 1 միավորով առաջ Է 6,5-ական միավոր վաստակած 4 շախմատիստներից՝ գրոսմայստերներ Սերգեյ Տիվյակովից, Պուրիյա Դարինիից, Ալեքսանդր Ֆոմինիխից եւ Ռասուլ Իբրահիմովից: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով e3e5.com շախմատային կայքը:
Վերջին` 9-րդ փուլում Փաշիկյանին, որը խաղալու Է սպիտակ խաղաքարերով Իբրահիմովի հետ, բավարար Է խաղալ ոչ-ոքի, որպեսզի իրեն ապահովի մաքուր հաղթանակ այս մրցաշարում: