Դավիթ Նալբանդյանը զիջել Է Ֆիլիպո Վոլանդրիին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1:2 հաշվով զիջել Է Ֆիլիպո Վոլանդրիին Բրազիլիայի Սան Պաուլում քաղաքում ընթացող Բրազիլիայի թենիսի բաց առաջնության թենիսի միջազգային մրցաշարի մեկ քարորդ եզրափակչում:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պրոֆեսիոնալ թենիսի atpworldtour.com կայքը:
Մյուս մրցամարտերում գրանցվել են հետեւյալ արդյունքները՝ Ալմագրո-Բերլոք՝ 2:0, Վերդասկո-Ռամոս՝ 0:2, Մայեր-Բելուչի՝ 1:2:
Մրցաշարի դրամական ֆոնդը կազմում Է 475 300 դոլար, որից 85 000 դոլարը ստանալու Է մրցաշարի հաղթողը: