1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ոստիկանության Կոտայքի բաժնում փետրվարի 2-ին հաղորդում էր ստացվել, որ Գառնի գյուղի վարչական տարածքում, «Ազատի կիրճ» կոչվող տեղամասում, 77 ծառ է հատվել ապօրինաբար: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրանցից 31-ը հատել են Գառնի գյուղի բնակիչներ Տիգրան Հովհաննիսյանն ու Կորյուն Ավետիսյանը, որոնք ներկայացվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
Իսկ փետրվարի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1986 թ.-ին ծնված Հովնան Ավագյանին՝ իր կողմից վարած «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայով, որի ուղեւորասրահում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ նա ծառերը ապօրինի հատել էր գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Դսեղ-Մարց ճանապարհից: Երկու դեպքերի առնչությամբ քննություն է կատարվում: