1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձիգներ Ռազմիկ Մինասյանը եւ Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրել են 10-րդ տեղը Ֆինլանդիայի Հեյնոլա քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության երիտասարդական առաջնության մրցաշարի «վազող նշանակետ» մրցաձեւում: Մարգարիտա Մոսյանը եւ Շանթ Սարգսյանը զբաղեցրել են 12-րդ տեղը իրենց մրցումներում: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցում են Հայաստանի 10 մարզիկներ: Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն ու թիմի մարզիչն Է Սեյրան Նիկողոսյանը: