1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լողափնյա ֆուտբոլը կարող Է ընդգրկվել 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժնում, ակնարկելով լողափնյա ֆուտբոլի միջազգային կառույցի՝ Beach Soccer Worldwide կազմակերպության փոխնախագահ Խուան Կուսկոյին:
Վերջինս ասել Է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ, շվեյցարացի Յոզեֆ Բլաթերը կցուցաբերի իր աջակցությունը այս հարցում:
Ըստ կանոնակարգի, օլիմպիական խաղերին մարզաձեւը կարող Է ներկայացված լինել Խաղերին մրցումների ծրագրում ընդգրկվելուց 7 տարի անց: