«Հույսի նավակ»-ի ընթացքում հնչեց ՀՀ Առաջին տիկնոջ հեղինակած երգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հույսի նավակ» խորագրով մանկական բարեգործական համերգն այսօր կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին ներկա էր ՀՀ Առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը: Այն նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

«Այս հիմնադրամը տարիներ անց էնտուզիազմով ստեղծվեց: Ուժ եւ թափ ստացավ, երբ ֆոնդը գլխավորեց ՀՀ առաջին տիկինը: Այդքան բարություն ունեցող եւ գործունյա կինն ամեն օր մի նոր նախաձեռնություն է ունենում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանը: Նրա խոսքով` հիվանդության բուժումը թանկ է, բայց կարեւորն այն է, որ բուժվող երեխաների քանակը մեծացել է: «Լավ ճանապարհ ենք բռնել եւ զգում ենք, թե ինչի ենք հասնում»,- ասաց նա: Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ գործունեություն ծավալող «Նվիրիր կյանք» հիմնադրամի ավանդական դարձած նախաձեռնությունն ամեն տարի փետրվարին իրականացում է ի պաշտպանություն օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների, այս տարի արտասովոր է ոչ միայն յուրաքանչյուր երեխայի կատարած անձնական փոքրիկ նվիրատվությամբ (500 դրամ արժողության համերգի տոմսակ), այլեւ Ռիտա Սարգսյանի բացառիկ ընծայով:

ՀՀ առաջին տիկինը անակնկալ էր պատրաստել երեխաների համար. ներկայացվեց մի նոր երգ, որի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն էր, իսկ խոսքինը` Ավետ Բարսեղյանը: Երգը կատարվեց մի խումբ մանուկների մասնակցությամբ, նվագակցեց` Առաջին տիկինը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում առաջին տիկինը ուրախությամբ նշեց, որ երգը բարի է, երջանիկ եւ հեքիաթային: «Երգը գրելիս հաշվի է առնվել, որ այն հեքիաթի նման ունենա լավ, բարի, երջանիկ ավարտ»,- ասաց Ռիտա Սարգսյանը:

Նա նաեւ նշեց, որ մի փոքր հուզվել է, քանի որ վերջին անգամ բեմում նվագել էր տասներեք տարեկանում:

...Եվ ինչպես երգում է ասվում` բաց ծովում օրորվող նավակն օգնության առագաստի շնորհիվ կկարողանա մանկան երազանքներն իրականություն դարձնել, եթե միասնություն ու սեր լինի: Եթե կարողանանք մի մեծ Արեւ դառնալ:

Հայերեն English

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով